ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 13-ի սահմանում գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր Արարատի մարզի Հովտաշատ գյուղի մի քանի տասնյակ բնակիչների հարձակումը հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։
Ձկնաբուծարանում լրագրողին և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել նրանց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:
Կրակոցներ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում. 37-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:
Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի ցուցմունքի հետ կապված` պահանջել են աղբյուրի բացահայտում»
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: