2020-ին էլեկտրաէներգիան չի թանկանա. Գարեգին Բաղրամյան

Հայկական ատոմակայանի վերանորոգման վարկի պատճառով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում էր սպասվում, բայց խնդիրն, ի վերջո, լուծվեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա։ Այս մասին ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

ՏՏ ընկերությունը էլեկտրաէներգիա է գողացել Հայաստանում և կրիպտոարժույթ արտադրել. տեսանյութ

«2020 թվականին սակագները կմնան նույնը, չնայած այն հանգամանքին, որ սակագինը ստեղծում է 2 դրամ բեռ: Հունվարից արդեն սկսում ենք ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը։ Վարկը կազմում է 270 միլիոն դոլար, 2021 թվականին վճարվում է 21 միլիոն»,- նշեց Բաղրամյանը:

Եթե ​​այդ գումարը բաժանենք կայանի արտադրած էլեկտրաէներգիային, ապա մեկ կվտ/ժամ պետք է թանկանա 2 դրամով:

2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս

«Բայց մենք բանակցություններ ենք վարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և կազմակերպել ատոմակայանի շահագործումը, որպեսզի սակագնի բարձրացման անհրաժեշտություն չլինի», - ասաց ՀԾԿՀ ղեկավարը:

Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել

Հիշեցնենք, որ սովորական բաժանորդների համար (220 կՎ սպառող լարման) սակագները ցերեկային ժամերին կազմում է 44.98 դրամ, իսկ գիշերը` 34.98: