«2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը». ինչի մասին է խոսում Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոգևորել է նոյեմբերին գրանցված ցուցանիշները։ Նա շնորհավորել է բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբեր ամսվա տնտեսական ցուցանիշներն է հրապարակել Facebook-ի իր էջում` դրանք կոչելով ռեկորդային։

«2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 10.1 տոկոս:

ԱՄՀ–ն բարձր է գնահատել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը

Արտահանման աճ՝ 25.7 տոկոս»,–գրել է վարչապետը` շնորհավորելով բոլորին:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյաննավելի վաղ անդրադարձել էր այս ցուցանիշներին և նշել, որ այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: