Խաբարովսկի երկրամասում Սու-57 է կործանվել

Հինգերորդ սերնդի ռուսական կործանիչը տայգայում վթարի է ենթարկվել շարժիչի փորձարկման ժամանակ։ Միջադեպի հիմնական վարկածներն են անսարքությունն ու կառավարման սխալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկի մերձակայքում Տ-50 (Սու-57) կործանիչ է կործանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրական հրաշք. այրվող շարժիչով ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Ճապոնիայում. տեսանյութ

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տայգայում, Ձեմգի օդակայանից 120 կմ հեռավորության վրա շարժիչի փորձարկման ընթացքում։ Օդաչուն թռել է օդանավից, նրան ճանապարհին վերցրել է Մի–8-ը։ Օդաչուի վիճակի մասին տվյալներ դեռ չկան։

Հայտնի է նաև, որ օդանավը զինվորական չէ, պատկանում է տեղի Գագարինի անվան արտադրող գործարանին։

Փնտրում են սև արկղերը։ Միջադեպի հիմնական վարկածներն են անսարքությունն ու կառավարման սխալը։

Ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը. լուսանկար

Նշենք, որ Սու-57-ը հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է, նախատեսված է օդային, ցամաքային և վերջրյա բոլոր տեսակի թիրախները խոցելու համար։  Ինքնաթիռն ունի թռիչքի գերձայնային նորմալ արագություն, ներքին սպառազինություն, օդանավային սարքավորումների նորագույն համալիր։