Վահե Ավետյանի սպանության համար մեղավորները վաղաժա՞մ կազատվեն ցուցմունքի դիմաց. «Հրապարակ»

Թերթի մոտ աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկայում «Հարսնաքարի» գործով դատապարտվածները ցուցմունք կտան Ռուբեն Հայրապետյանի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, շեշտելով, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել Հայրապետյանի դեմ և մտադիր է օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ է հարուցվել

Թերթի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Հիշեցնենք, որ 2012 թ․հունիսի 17-ին «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարով ազատազրկեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, և օրենքը թույլ է տալիս նրանց վաղաժամ ազատել։

«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին