Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի վրա. դեսպան Կոպիրկին

Ռուսաստանում բարձր են գնահատում Եվրասիական միությունում Հայաստանի նախագահությունը, հատկապես մյուս երկրների հետ ԵԱՏՄ–ի հարաբերությունների զարգացման համատեքստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Միջազգային հարթակում համագործակցությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է հույս դնել Երևանի վրա, հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս տարին նշանավորվեց, եթե ոչ աննախադեպ, ապա տարբեր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ, այդ թվում` քաղաքական երկխոսության գծով»,- այսօր հրավիրված  ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը։

Պայմանագրի ժամկետները չեն խախտվել. Սու-30ՍՄ կործանիչները շուտով Հայաստանում կլինեն

Նա հիշեցրեց, որ այս տարի Հայաստան այցելեցին ՌԴ նախագահը, վարչապետը, ՊՆ և ԱԳՆ ղեկավարները, Պետդումայի նախագահը։

Երկրներին միավորում են ընդհանուր շահերը, քաղաքական կամք կա դաշնակցային հարաբերությունների պահպանման և բարձրացման համար։

Հարաբերությունների ամրացմանն ուղղված գործոնը փոխգործակցությունն էր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։

«Ռուսաստանում բարձր են գնահատել ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները։ Դրանք արտացոլում են Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատասխանատու վերաբերմունքը», – նշեց Կոպիրկինը։

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Նրա խոսքով` Երևանը քայլեր է ձեռնարկել ԵԱՏՄ–ի հեղինակության բարձրացման, մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացման համար։

Նույնատիպ մոտեցում է ցուցաբերել Հայաստանը ՀԱՊԿ–ում։ Հայաստանի ղեկավարությունը նաև խնդրահարույց հարցեր է բարձրացրել։ Դրանց քննարկումը, Կոպիրկինի խոսքով, ճանապարհ է դեպի կազմակերպության արդյունավետության բարձրացում։

Ռուսաստանում բարձր են գնահատում տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությունը։ Ռուսաստանի համար սկզբունքային հարցերով քվեարկության արդյունքները վկայում են, որ Հայաստանը մնում է առանցքային, հուսալի գործընկեր, որի վրա Մոսկվան կարող է հենվել բարդ իրավիճակներում։

«Պուտինը` հայերի նախագահ». ինչո՞ւ է լրագրողը ասուլիսին ցուցանակով ներկայացել

Դեսպանը նաև ուշադրություն է հրավիրեց Սիրիայում հայկական մարդասիրական խմբի հաջող գործունեության վրա։

Կոպիրկինը նշեց, որ բարենպաստ նախադրյալներ կան արտաքին քաղաքականության մեջ երկխոսությունը խորացնելու համար։