Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Մոսկվան աշխատում է հակամարտությունը քաղաքական, խաղաղ միջոցների վրա հիմնված, կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik.Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը Ռուասաստանի ղեկավարության առաջնահերթություններից է։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին. Կոպիրկին

«Կարգավորումը եղել և մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, որը գտնվում է ՌԴ ղեկավարության խիստ հսկողության ներքո։ Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել հակամարտության լուծմանը` քաղաքական, խաղաղ միջոցների վրա հիմնված, կողմերի համար ընդունելի միջոցներով », – ասաց Կոպիրկինը։

Հա վստահեցրեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կշարունակի գործել այդ ուղղությամբ։

Բոզոյան. «Մադրիդյան սկզբունքները սառեցնում են կոնֆլիկտը և մրցակցության շանս տալիս»

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ադրբեջանը տարբեր կերպ է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները։ Նրա խոսքով` դա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լավատեսության հիմք է տալիս։