ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ծովափնյա Փոթի քաղաքի մոտ 200 բնակիչներ փակել են Թբիլիսի տանող կենտրոնական մայրուղու կամուրջը` պահանջելով փակել քաղաքում ձկան վերամշակման գործարանները, հաղորդում է Sputnik Գրուզիան իրադարձությունների վայրից։
Ակցիան տեղի է ունենում կամրջի վրա` «Մենք պահանջում ենք մաքուր օդ» կարգախոսով։ Մասնակիցների խոսքով` գործարանների պատճառով ուշ աշնանը և ձմռանը քաղաքում շնչելու օդ չկա։ Տեղում կուտակված են ոստիկանության ուժեր։
Ցուցարարների հետ հանդիպել է Փոթիի քաղաքապետարանի ներկայացուցիչը և առաջարկել նախաձեռնող խումբ ստեղծել խնդիրը լուծելու համար, բայց նրանք հրաժարվել են։
Փոթորիկ սևծովյան բաժակում. արդյո՞ք պետք վախենալ Կովկաս–Փոթի լաստանավի շարժման դադարից
Փոթիում գործում է ձուկ վերամշակելու չորս գործարան։ Դրանք ունեն ձուկ բռնելու արտոնագիր մինչև 2026թ.–ը։ Գործարանի տերերը պնդում են, որ բոլոր գործարանները հագեցած են զտիչներով։
Քաղաքում առաջին տարին չէ, որ ձկան հոտի խնդիր կա։ Այդ խնդիրը հատկապես սրվում է եվրոպական անչոուս բռնելու շրջանում։ Դեռ 2018թ.–ին գործարանների տերերը խոստացել են լուծել խնդիրը։
Վրաստանը հայ փոխադրողների համար նվազեցրել է Փոթիից ցորեն տեղափոխելու սակագինը