ՌԱԴԻՈ

«Իրականում». ԱՄՆ-ն ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները առանց Եվրոպայի կառուցել

Իրականում «գազային» պատերազմները, որոնք Միացյալ Նահանգներն է հրահրում Եվրոպայում, զուտ տնտեսական բնույթ են կրում: Ամերիկացիներն ուղղակի փորձում են էներգակիրների շուկայում իրանց ապրանքն ավելի թանկ վաճառել, ընդ որում` փորձելով մեծացնել վաճառքի ծավալները:
Sputnik

Ու այդ ամենը աշխարհաքաղաքական գործընթացների հետ ընդամենը հարաբերական կապ ունեն: «Ռուսական սպառնալիք», «ուկրաինական գործոն», «գերազդեցություն Եվրոպայի վրա` Ռուսաստանի կողմից». սրանք բառակապակցություններ են, որոնց միջոցով Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունը Եվրամիության վրա գոնե պահպանել, եթե ոչ` էլ ավելի չուժեղացնել։

«Իրականում». ԱՄՆ-ն ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները առանց Եվրոպայի կառուցել
Հեղինակ` Արման Վանեսքեհյան