Սթենլի Քլարքի ջազ բենդի երաժիշտը Կասկադում տաբլա է նվագում. նա տեսանյութ է հրապարակել

Տաբլա կոչվող հնդկական հարվածային գործիքով նվագող Salar Nader–ը, սովորույթի համաձայն, այս անգամ անդրադարձել է Երևանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Գրեմմիի» քառակի դափնեկիր Սթենլի Քլարքի ջազ բենդի տաբլա կոչվող հնդկական երաժշտական գործիքով նվագող Salar Nader–ն իր հազարավոր հետևորդներին է ներկայացրել Երևանը։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Կասկադի բարձունքում նստած նվագում է իր սիրելի տաբլան։

Նշենք, որ Nader–ը մի հետաքրքիր սովորություն ունի. երբ համերգային ծրագրերով լինում է որևէ երկրում, հետո անպայման իր հետևորդներին ներկայացնում է այդ երկրի տեսարժան վայրերից մեկը։ Նրան այդ հարցում օգնում է իր դրոնը, որը երաժշտի ուղեկիցն է բոլոր համերգների ժամանակ։

Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերին, Yerevan Jazz Fest-ը մեկնարկեց աշխարհահռչակ Սթենլի Քլարքի և նրա ջազ բենդի համերգով: