ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Արարատում 17–ամյա տղային սպանողը հայտնաբերվել է. պարզվում է` նա էլ է 17 տարեկան: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 18.10-ին ոստիկանությունը «Մասիս» ԲԿ-ից ահազանգ էր ստացել, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 17–ամյա մի տղա։ Նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
«Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրգործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Երևանում վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է. նա Հնդկաստանի քաղաքացի էր
Առգրավվել են սպանված տղայի հագին եղած հագուստները, որոնց զննմամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝ աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: