Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրեական գործը լրացուցիչ քննության կվերադարձվի

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Բաբլոյանի և Բաբայանի գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է որոշել քննչական մարմինը

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր  Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

Վարոսյան. «Դատարանը ճանաչել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը»

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

«Իրավապահները պետք է զգուշավորություն ցուցաբերեն». Բադասյանը` Բաբլոյանի գործի մասին

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: