Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հուշագիրը գրեթե համաձայնեցված է. դեսպան

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է հարցին, թե որ փուլում է Հայաստանի կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին հուշագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik.«Հայաստանի կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին» հուշագիրը պատրաստ է ստորագրման։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11–ին Երևանում լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվել են։

Այնուամենայնիվ, Երևանում հուշագիրը չի ստորագրվել։ Ավելի ուշ, մեկնաբանելով այդ հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա

Զախարովան հույս էր հայտնել, որ փաստաթուղթը ստորագրելու գործընթացը չի ձգձգվի։
«Որքան ինձ հայտնի է, հուշագրի բոլոր էական դրույթները համաձայնեցված են, խոսքը տեխնիկական պահերի, շտկումների մասին է, որոնք առաջարկվում է անել փաստաթղթում», – նշեց Կոպիրկինը։

Ինչ–որ աղբյուրներ դուրս են հանում տեղեկություներ ու ստեղծում անտեղի քամի. Մնացականյան

Նրա խոսքով` այդ հարցրերը կողմերի միջգերատեսչական համաձայնեցման կարիք ունեն։ Բայց, ընդհանուր առմամբ, դեսպանը լուրջ խնդիրներ չի տեսնում, որոնք կարող են խանգարել հուշագրի ստորագրմանը։

Լավրովը խոսել է Հայաստանում գործող կենսալաբորատորիաների մասինl

Հիշեցնենք` նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը պատրաստ է կնքել ՀՀ կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին հուշագիրը, բայց ռուսական կողմը նորից առաջարկել էր շտկել փաստաթղթի տեքստը։