ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հաղորդավար Լերա Կուդրյավցևան կրծքի շտապ վիրահատություն է տարել. նրա իմպլանտները հեռացրել են։ Այդ մասին Կուդրյավցևան պատմել է Instagram–ի իր էջում։
Նա պատմել է, որ 15 տարի առաջ Սանկտ Պետերբուրգում իմպլանտներ է տեղադրել, և դրանք ցմահ երաշխիք են ունեցել։ Սակայն պարզվել է` իմպլանտներից մեկը պատռվել է և հոսում է։
Կուդրյավցևան լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա վիրահատական միջամտությունից հետո վերականգնվում։