Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց

ԵՊՀ ուսխորհդրի նախագահը շուրջ երեք ժամ մնաց ոստիկանության բաժանմունքում և ազատ արձակվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որին 3 ժամ առաջ վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով բերման ենթարկեցին ԵՊՀ շենքից, հենց նոր ազատ արձակվեց։ Facebook-ի իր էջում այս մասին հայտնում է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Բերման ենթարկելու եղանակը ԵՊՀ ժամանակավոր (թերևս նաև ժամանակավրեպ) ղեկավարության ամոթն է։ Հուսով եմ՝ այդ ժամանակավորը շատ կարճ կտևի»,- գրել է նա։

Ափոյանն իր հետ կատարվածը վիրավորական է համարում և պատրաստվում է վիճարկել իրեն բերման ենթարկելու օրինականությունը։

«Դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա՞ պետք է գնամ», - ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ ոստիկանները բերման են ենթարկել Ափոյանին։

Արարատում 17–ամյա տղային սպանել է հասակակիցը. նա ձերբակալվել է

ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։

«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմանում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ: