Ընդերքօգտագործմամբ զբաղվող 21 ընկերության իրավունքն այս տարի դադարեցվել է. Պապիկյան

Ընդերքօգտագործող 31 կազմակերպության վերաբերյալ իրավունքների դադարեցման վարույթներ են ընթանում` պարտքերի և այլ պատճառներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Ընդերքօգտագործմամբ զբաղվող 21 ընկերության իրավունքն այս տարի դադարեցվել է. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստանի իշխանությունը կզբաղվի հանքերում թափոնների բաղադրության հարցով

«Ընդերքօգտագործողները ՀՀ մեծ հարկատուների առաջնային ցանկերում են ընդգրկված, սակայն ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում։ Ընդերքօգտագործող 204 կազմակերպության գրավոր զգուշացում է տրվել, որոնց արդյունքում 501 մլն դրամ պարտք է վճարվել պետբյուջե»,–ասաց նախարարը։

Պապիկյանը հայտնեց նաև, որ ընդերքօգտագործող 31 կազմակերպության վերաբերյալ էլ իրավունքների դադարեցման վարույթներ են ընթանում` պարտքերի և այլ պատճառներով։

Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ

Նախարարը նշեց, որ չի ուզում այնպիսի տպավորություն թողնել, որ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, սակայն Հայաստանում ընդերքի օգտագործումը պետք է լինի բնապահպանության բարձր չափանիշների ներքո։

Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլին դրական եզրակացություն էր տվել կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը: