Զբոսաշրջային ներքին այցելություններն աճել են. Ավինյան

2019թ.–ի առաջին վեց ամիսներին 2018թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 12,8 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջային ներքին այցելություններն աճել են 45,7%-ով: Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2019թ.–ի առաջին վեց ամիսներին 2018թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 12,8 տոկոսով։

Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում գիտաարկածային զբոսաշրջության կենտրոն է բացվել

Եթե 2018թ.–ին Հայաստան է այցելել մոտ 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ապա այս տարի` 1 միլիոն 679 հազար 284 զբոսաշրջիկ։

Ղազախստանից այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 134 տոկոսով (10 947 զբոսաշրջիկ), Հնդկաստանից` 53,3 տոկոսով (5 347 զբոսաշրջիկ), Գերմանիայից` 59,3 տոկոսով (15 763 զբոսաշրջիկ), Նիդեռլանդներից` 29,7 տոկոսով (4 878 զբոսաշրջիկ), ԱՄԷ–ից` 29,7 տոկոսով (5 671 զբոսաշրջիկ), Հունաստանից` 29 տոկոսով (1 580 զբոսաշրջիկ), Իտալիայից` 24,4 տոկոսով (4 859 զբոսաշրջիկ), Մեծ Բրիտանիայից` 22,9 տոկոսով (5 096 զբոսաշրջիկ), Ճապոնիայից` 22,2 տոկոսով (1 961 զբոսաշրջիկ)։

«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է». Դավիթ Գևորգյան

Միաժամանակ կտրուկ կրճատվել է Իրանից այցելուների թիվը` 27 տոկոսով (60 389 զբոսաշրջիկ), ինչպես նաև Իրաքից` 23,1 տոկոսով (1 626 զբոսաշրջիկ), Ֆիլիպիններից` 5,1 տոկոսով (10 393 զբոսաշրջիկ), Սիրիայից` 4,3 տոկոսով (970 զբոսաշրջիկ)։

Ավելի վաղ հրապարակվել է Bloomberg–ի վարկանիշը, որի համաձայն` Հայաստանը 10–րդ տեղն է զբաղեցրել երկրների շարքում, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է առավել արագ տեմպերով։