Մասիսում 17–ամյա պատանու են դանակահարել. նա մահացել է

Դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված պատանու ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր 17 տարեկան մի պատանի է դանակահարվել ու մահացել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այս պահին Մասիս քաղաքի փողոցներից մեկում մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ մասնագիտական միջոցառումներ են իրականացնում։

Շղթայական ավտովթար ԱՄՆ–ում. 69 ավտոմեքենա է բախվել, կան տուժածներ

Մոտ կես ժամ առաջ շտապօգնության մեքենայով այդ փողոցից դանակահարված վիճակում Մասիս քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս մի տղա։ Նրա ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է եղել և պատանին մահացել է։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից