ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն Արմեն Մելիքբեկյանն է։
Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, քիչ առաջ կայացած ընտրություններում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 քվե։ 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։
Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությանը մասնակցեցին ՀՖՖ կազմի մեջ մտնող 24 հասարակական կազմակերպություններ։ ՀԿ–ներից մեկը չէր ներկայացել։ Դրանից առաջ ժողովը կասեցրել էր 9 ՀԿ–ի մասնակցությունը։
Ինչու Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՖՖ նախագահի թեկնածությունից
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ ՀՖՖ գլխավոր քարտուղար, նախկին մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։
Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել
ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 21–ին։