Եթե ժամանակացույցը թույլ տա, Թրամփը մայիսի 9–ին կլինի Ռուսաստանում. Լավրով

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` ԱՄՆ նախագահը հաստատել է հանդիսություններին մասնակցելու հետաքրքրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել Մեծ հաղթանակի 75–ամյակին նվիրված հանդիսություններին, այսօր հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում ելույթի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան «պատերազմի աստվածը» թուլացել է սեփական անխոցելիության մեջ հավատի պատճառով

Լավրովն ու Թրամփը փակ դռների հետևում հանդիպում են ունեցել. ինչի մասին են խոսել նրանք

Նրա խոսքով` Թրամփը մյուս առաջնորդների, այդ թվում` հակահիտլերյան կոալիցիայի և մյուս երկրների առաջնորդների հետ միասին հրավեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից` Մոսկվայի Կարմիր հրապարակում Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար։

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

«Նախագահ Թրամփը հաստատել է միջոցառումների մասնակցության նկատմամբ հետաքրքրությունը, եթե ժամանակացույցը թույլ տա», – նշել է Լավրովը։