ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիայի լրագրող Նելլի Դանիելյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած` «ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը» լրագրողական նյութերի մրցույթի առաջին մրցանակին։
Մրցույթի ներկայացված «Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը» հոդվածը լավագույնն է ճանաչվել «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում։
Նույն անվանակարգում երկրորդ մրցանակը շնորհվել է yerkir.am կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանին, երրորդը` «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Մկրտչյանին։
Sputnik Արմենիա ռադիոն սկսել է հեռարձակվել նաև Գյումրիում
Մրցույթին մասնակցել են 2019 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող հրապարակումները։
Ներկայացնելով մրցույթի նպատակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշում է, որ լրագրողական աշխատանքի շնորհիվ բարձրանում է հանրության տեղեկացվածությունը մարդկանց շահագործման երևույթի մասին, ինչն էլ իր հերթին նպաստում է դրա կանխարգելմանը։