Շղթայական ավտովթար ԱՄՆ–ում. 69 ավտոմեքենա է բախվել, կան տուժածներ

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածների թիվը հասել է 51-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Կիրակի օրը երեկոյան ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել զանգվածային ավտովթար` 69 ավտոմեքենաների մասնակցությամբ, գրում է NBC–ն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ՃՏՊ հետևանքով տուժածների թիվը հասել է 51-ի մարդ։

Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից

ՃՏՊ–ն տեղի է ունեցել Քվինս–Քրիք կամրջի վրա` Ռիչմոնդ քաղաքից ոչ հեռու։

Մերկասառույցի և մառախուղի պատճառով մեքենաները հերթով բախվել են միմյանց։ Տուժածներից 11-ի վիճակը ծանր է։

Կրակոցներ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում. 37-ամյա երիտասարդը ձերբակալվել է