«Պուտինը` հայերի նախագահ». ինչո՞ւ է լրագրողը ասուլիսին ցուցանակով ներկայացել

Ռուսաստանի նախագահի վերջերս կայացած մեծ ասուլիսը մյուսների նման լի էր զավեշտալի դեպքերով և զվարճալի սյուժեներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի ասուլիսի ընթացքում բարձրացրած «Պուտինը` հայերի նախագահ» գրությամբ ցուցանակի հեղինակը բացատրել է` ինչու է նման բան արել։ Լրագրող Մարիա Լակատուշն ապրում և աշխատում է Կիսլովոդսկում։ Նա  հավատարմագրվել է ասուլիսին «Նա Վոդախ» տեղական թերթի համար։

Պուտինի սուզվելուց առաջ Բալթիկ ծովում Երկրորդ աշխարհամարտից մնացած ականապատ դաշտ են գտել

Այդ ցուցանակը լրագրողների մյուս արարքների հետ զգալի իրարանցում է առաջացրել մամուլում։ Ինչ վերաբերում է Լակատուշի ցուցանակին, ապա, նրա խոսքով, դա ոչ մի սադրանք և քաղաքական ենթատեքստ չի պարունակել։

«Ես ուղղակի ուզում էի գրավել պետության ղեկավարի ուշադրությունը` հարցս տալու համար։ Նույն նպատակն ունեին իմ գործընկերները։ Ոմանք փորձում էին ուշադրություն գրավել «Թույլ տվեք», «Քաղաքապետին եմ ուզում» գրություններով, մյուսները` իրենց արտաքին տեսքով։ Օրինակ, աչքի էր ընկնում վառ կարմիր շրթներկով և կարմիր ժապավենով մի աղջիկ, նարնջագույն ժիլետով և սաղավարտով լրագրողը, ինչպես նաև թաղիքից ոտնամաններով գործընկերներս», – ասել է լրագրողը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։

Այնուամենայնիվ Մարիային չի հաջողվել հարց տալ։ Լրագրողի խոսքով` նախկինում նա նման ասուլիսներին մասնակցելու փորձ չի ունեցել և ենթադրում է, որ այս տարի որոշում է կայացվել ուշադրություն չդարձնել լրագրողներին, որոնք ամեն գնով փորձել են ուշադրություն գրավել։

Երեխա ունենալու տարբեր մեթոդներ, «երես առած» լրագրող. Պուտինի ասուլիսը հումորաշատ էր

Խոսելով ցուցանակի բովանդակության մասին` լրագրողը նշել է, որ Ռուսաստանում ավելի քիչ հայեր չկան, քան Հայաստանում։

«Այդ ցուցանակը պատրաստելիս ես մտածում էի հենց Ռուսաստանի հայերի մասին, որոնց համար և բոլոր ռուսաստանցիների համար Վլադիմիր Պուտինը նախագահ է», – ասել է լրագրողը։

Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը

Նշենք, որ Պուտինի ասուլիսը տևեց 4 ժամ 18 րոպե, ավելի երկար, քան անցած տարի։ Նա մամուլի հետ շփվեց 3 ժամ 43 րոպե։ Մամուլի ասուլիսին հավատարմագրվել էր 1 895 լրագրող։ ՌԴ նախագահը պատասխանեց ավելի քան 70 հարցի։