ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Բալթյան նավատորմի նավաստիները գտել և վնասազերծել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գերմանական խարսխավոր ականներ։
Ինչպես հաղորդել է նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովը «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում, նավաստիների գործողությունն անցկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոուի մասնակցությամբ գիտարշավի նախօրեին։
Պուտինն այդ ժամանակ բատիսկաֆով սուզվել է ծովի հատակը` «Սյոմգա» Щ-308 սուզանավի կործանման վայր։
ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ
Նոսատովի խոսքով` կղզում սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են պատերազմից մնացած երկու տասնյակ զինամթերք, իսկ ծովի հատակում գտել են գերմանական խարսխավոր ականների մի ամբողջ դաշտ, որոնք ռոբոտացված ստորջրյա տեխնիկայի օգնությամբ տեղում ոչնչացվել են։
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում
Ընդհանուր առմամբ, նավատորմի ինժեներային ստորաբաժանումներն այս տարի Կալինինգրադի շրջանում վնասազերծել են ավելի քան 7000 պայթուցիկ սարք։