ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Հայաստանը բարձրացրել է ԵԱՏՄ հեղինակությունը»

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստան-ԵԱՏՄ փոխգործակցության մասին՝ նշելով, որ հարաբերությունները շատ արդյունավետ են բոլոր ուղղություններով:
Sputnik
Կարապետյան. «Հայաստանը բարձրացրել է ԵԱՏՄ հեղինակությունը»

Հայաստանը ԵԱՏՄ նախագահության ժամանակահատվածում բարձրացրել է կազմակերպության հեղինակությունը, ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Համարում ենք, որ 2019 թվականը հաջողված տարի էր ԵԱՏՄ-ի համար»,- նշեց նա:

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

Կարապետյանի փոխանցմամբ` վերջին հանդիպումը նույնպես նշանավորվեց նրանով, որ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։

«Մեր առաջարկություններից մեկն այն էր, որ մեգածրագրերում յուրաքանչյուր երկիր վերցնի մի ոլորտ, առաջնորդի և շեշտադրված փորձի առաջ մղել այդ ոլորտը: Մենք վերցրինք այն, ինչն այս պահին համարեցինք ճիշտ, որտեղ ունենք փորձառություն և կարող ենք օգուտ բերել նաև ԵԱՏՄ-ին»,- ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:

Փաշինյանի մամուլի քարտուղարը կադրային ջարդի նախանշաններ չի տեսնում

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի պատվիրակությունը պատրաստակամություն էր հայտնել համակարգել ԵԱՏՄ ոսկերչական բրենդի ձևավորման ծրագրի իրականացումը։

Հայաստանը ԵԱՏՄ–ում կնախագահի մինչև փետրվարի 1-ը։