Հայ բռնցքամարտիկները Պյատիգորսկում նվաճել են 7 ոսկե և 2 արծաթե մեդալ

Բռնցքամարտիկները նաև անհատական մրցանակներ են ստացել: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկա ցուցադրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 16-21-ը Պյատիգորսկում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 7 ոսկե և 2 արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջը։

Հայ մարզիկը գավաթ և չեմպիոնի գոտի է նվաճել «TNA-2019–ի կանոններով մարտերում». տեսանյութ

«Մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը»,- նշված է էջում:

2-րդ տեղում են 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:

Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում «Նավթային երկրների աշխարհի գավաթից»

Հայ բռնցքամարտիկները նաև անհատական մրցանակներ են ստացել: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկա ցուցադրելու համար:

Կեցցեն հայերը. բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթեց Կուլվա Բուշիրին

Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Գարիկ Բաղդասարյանի
գլխավորությամբ: