Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. տեսանյութ

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 22-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցուն հարակից բլրակից:

Շմոլ գազից ամբողջ ընտանիքը թունավորվել է. հիվանդանոց տեղափոխված 5–ից 3–ը երեխաներ են

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 1992թ.–ին ծնված Հրաչյա Հ.-ն բարձրացել է Գետարգել գյուղի Ավազահանքի մոտ գտնվող բլրի վրա (մոտ 50 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բլրից:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Շիրակում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներից երեքը երեխաներ են

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների և ոստիկանության Կոտայքի բաժնի պետի կողմից: