ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին
Ինչպես հայտնում է կայքը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Ուզունյանը, որը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորն էր։
Տեղեկություն չկա` Սամվել Ուզունյանին հաջողվել է մեկնել Հայաստանից, թե ոչ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։
Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։
Գորիս–Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ տեղափոխվել են հիվանդանոց
ԲԴԽ-ն բավարարել էր «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունները:Սամվել Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, եղել է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27-ի» գործով քննող դատավորը։