Գորիս–Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Ձորում հայտնված մեքենայի ուղևորների և վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, որի հետևանքով 5 մարդ  տեղափոխվել են հիվանդանոց. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչու է 27-ամյա կինը կախվել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ պատահարից

«Դեկտեմբերի 22-ին, ժամը 03:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տիգրան Տ.-ն (ծնված 1999 թ.), Հարութ Յ.-ն (ծնված 1988 թ.), Էդիկ Մ.-ն (ծնված 1996 թ.), Գարիկ Գ.-ն (ծնված 1997 թ.) և Տիգրան Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Գորիսի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Սերժ Սարգսյանի եղբորորդին արդեն քրեակատարողական հիմնարկում է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: