Այրվածքաբանության ազգային կենտրոնն արդեն ուղղաթիռային հրապարակ ունի. Թորոսյան

Այսուհետ այրվածքներ ստացածները կկարողանան ավելի արագ հասնել հիվանդանոց` նոր կառուցված ուղղաթիռային հրապարակի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնն ուղղաթիռային հրապարակ ունի. այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտնելով, որ այսօր այցելել է այնտեղ։

Այլ տարբերակ չկա, պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը. Թորոսյան

«Աջափնյակում կառուցվել է ուղղաթիռային թռիչքահարթակ, որպեսզի Աջափնյակի տարածաշրջանի բժշկական կենտրոնները նույնպես կարողանան արագ ընդունել պացիենտներին»,–գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բարեկարգման աշխատանքներ են ընթանում և ավարտին են մոտենում բակի բարեկարգման աշխատանքները։

Հաջորդ փուլով կսկսվեն շենքային պայմանների լավացումները և նոր սարքավորումների ձեռքբերումը։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքն արդեն իսկ հագեցվել է որոշակի նոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով պացիենտների սպասարկել։

Բռնություն գործադրողը պետք է պատժվի. Թորոսյանն` «Արաբկիրում» բժշկին հարվածելու դեպքի մասին

Հիշեցնենք, որ այս տարի նաև «Էրեբունի» ԲԿ–ում է ուղղաթիռի հրապարակ կառուցվել. սանավիացիայի համար նախատեսված ուղղաթիռը համալրված է վերջին սերնդի վերակենդանացման սարքավորումներով և անհրաժեշտ դեղամիջոցներով: