Հայ կաստոմայզերի շուրջ հետաքրքրությունը նոր թափ է ստանում

Նրա տաղանդը բարձր է գնահատել «Սարդ մարդը» հայտնի ֆիլմի առաջին դրվագի նկարազարդողը։ Առեղծվածային հայ նկարիչը ստիպել է խոսել իր մասին բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժամանակակից արվեստի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի Sputnik. Instagram–ի @common_artt էջի հետևում թաքնվում է ծագումով հայ նկարիչ Տոնոյան Տ.–ն, որը գերադասում է չբացահայտել իր ամբողջական անունը։

Իր արվեստի երկրպագուներին թվարկելիս` Տոնոյանն արվեստի մարդկանց համար հազվադեպ հանդիպող համեստությամբ հիշատակում է անվանի գերմանացի իլյուստրատոր և կոնցեպտուալ դիզայներ Պատրիկ Յենիկեին, որի անունը լավ հայտնի է Marvel –ի կոմիքսների, խաղերի և ֆիլմերի երկրպագուներին։ Հայի նկարչական կտավները  բարձր են գնահատել նաև ԱՄՆ և Հայաստանի արվեստի առաջատար փորձագետները։  Բոլորը միասնական են իրենց կարծիքում. նա տաղանդ է։

«Նկարչությանը երբեք առանձնակի նշանակություն չեմ ցուցաբերել։ Ինձ համար դա միշտ հոբբի է եղել։ Իմ հաջողություններին հետևում էր մայրս, որը դրանում պոտենցիալ էր տեսնում», – այսպես է հոդվածի հերոսը նկարագրում իր ստեղծագործական ուղու սկիզբը։

«Փչացած ռադիոյի» շնորհիվ հեռանկարային նկարչի մասին աստիճանաբար սկսեցին իմանալ մեծահարուստ և հայտնի մարդիկ։ Արդյունքում` այսօր Տոնոյանը շքեղ առարկաների նկարազարդման պատվերների մեծ ցանկ ունի։ Այսպես` դեռ 2018 թվականին նկարիչը ստացավ իր առաջին պատվերը` Hermès պայուսակի անհատական բացառիկ դիզայնը։ Նոր «կտավի» հարցում նկարիչը պետք է բավական չարչարվեր` ցանկացած անզգույշ շարժման կամ անհաջող նկար համար նկարիչը պետք է 10 000 եվրո վճարեր։

«Այո, վախենալու էր։ Ես անմիջապես զգուշացրի հաճախորդին, որ կարող եմ փչացնել պայուսակը։ Սակայն, անկախ ամեն ինչից, ես ցանկացա փորձել ինձ նոր դերում, հավաքեցի ուժերս և արեցի ամեն բան», – պատմում է Տոնոյանը։

Առաջին նկարազարդումը հաջող անցավ։ Այդ ժամանակվանից պատվերների քանակը չի դադարում, իսկ պայուսակի դիզայնից բացի նկարիչը նաև կոշիկ և աքսեսուարներ է պատկերազարդում։

Հայ կաստոմայզերի շուրջ հետաքրքրությունը նոր թափ է ստանում

Տոնոյանի բոլոր աշխատանքները առանձնանում են և ճանաչելի դառնում հեղինակի ուրույն ոճի շնորհիվ։ «Հետիմպրեսիոնիզմի և փոփ–արթի խառնուրդ է աբստրակցիայի նշույլով», –  այսպես է սեփական  ձեռագիրը բնութագրում  նկարիչը։

Ստեղծագործական ոգեշնչում տաղանդավոր նկարիչը ստանում է երազանցապես իմպրեսիոնիստների և հետիմպրեսիոնիստների աշխատանքներից։  Տոնոյանի կարծիքով` նկարչական հենց այդ ոճերն են փոխանցում մարդկային զգացմունքների, հույզերի և զգացողությունների ամբողջական սպեկտրը։

Այսօր նկարչի հետ կապ հաստատելու միակ տարբերակ նրա Instagram–ի էջն է` @common_artt–ը։ Սակայն շտապենք զգուշացնել. նրա  աշխատանքն ունենալը այդքան էլ հեշտ չէ։ Զինվեք համբերությամբ, քանի որ Տոնոյանի սպասման ցանկը մի քանի ամիս արդեն զբաղեցրած է։