Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյայի տունը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ երեկ Դավթաշենում կատարված բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը` նշելով, որ անհայտ անձը կամ անձինք երեկ Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Աննա Բադալյանի բնակարանը:

Զբոսաշրջիկին «թալանած» ու կեղծ կտրոն տված վարորդին գտել են

Դեպքը տեղի է ունեցել երեկ 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Բադալյանի տան դուռը բացել են, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար:

Հափշտակված գումարի չափը չի նշվում։

Երևանի կենտրոնում 20–ամյա ՌԴ քաղաքացուն կապկպել են, դանակահարել ու թալանել 

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ երեկ Դավթաշենում կատարված բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ Ոստիկանություն ստացվել է։ Սակայն ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին այն տեղեկությունները, թե թալանված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետին։