ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին գումարտակ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը հանդիպել է զինծառայություն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին։
Լրագրողների հետ զրույցում նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։
Ամփոփվել են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները. հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը
«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել, հետևաբար, ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն»,– ասել է ՀՀ նախագահը։
Նա հավելել է, որ շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են։
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այն զինվորները, որոնց հանդիպել է, ուրախ են ծառայության համար և հպարտ են, որ ծառայում են Արցախում։