ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Այսօր Սևան քաղաքի Էներգետիկների փողոցի տներից մեկի երեք բնակիչ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Շմոլ գազից թունավորվելու 2 դեպք` 1 օրում. ընտանիքի 9 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանության Սևանի բաժին ստացված ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։
Շմոլ գազից թունավորման հերթական դեպքը. երիտասարդ կինն ու իր երեխաները հիվանդանոցում են