Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ

Տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների տեղափոխության գումարը արտահայտում է ֆուտբոլիստի պահանջվածությունը: Տրանսֆերային գին սահմանելիս հաշվի են առնվում և՛ նրա, և՛ նրա ակումբի հաջողությունները: Հայաստանում արդեն երկար ժամանակ է իրեն հավասարը չունի Հենրիխ Մխիթարյանը:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ուղիղ մեկ միլիոնով բարձրացել և 4 միլիոն եվրոյի է հասել «Հոֆենհայմի» հայ ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը: Բայց Սարգսի արդյունքին գերազանցում է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը. նրա տեղափոխության գումարը այլ ակումբ 25 մլն եվրո է:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմա»-«Սպալ» հանդիպման ժամանակ

Ֆուտբոլիստների տրանսֆերային գնի սահմանման հարցում հայտնի transfermarkt պարբերականը այնքան էլ բարձր չի գնահատում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր գինը, այն տատանվում է 40-45 մլն եվրոյի սահմաններում: Իհարկե, հայտնի պարբերականը տրանսֆերային արժեք սահմանելիս հաշվի է առնում, թե ֆուտբոլիստը որ թիմում կամ առաջնությունում է խաղում և ինչ դերակատարում ունի իր թիմի հաջողություններում:

Այդ առումով Հայաստանի հավաքականի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գումարը, համեմատած 2016 թվականի հետ, նահանջ է ապրել 10 մլն եվրոյով և ներկայում կազմում է 25 մլն եվրո: Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է և վարձաավճարով խաղում է իտալական «Ռոմայի» կազմում: Հենրիխի տրանսֆերային գումարն առայժմ շատ հեռու է մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստների գումարից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միջազգային ասպարեզում մեր ընտրանու ֆուտբոլիստները լավ հաջողություններ են գրանցում:

Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

Տրանսֆերային արժեքով հաջորդ բարձր գին ունեցող ֆուտբոլիստը` Սարգիս Ադամյանը, նույնպես խաղում է եվրոպական թոփ առաջնությունում՝ Բունդեսլիգայում: Սարգիս Ադամյանի հաջող նորամուտը գերմանական «Հոֆենհայմի» կազմում ու շարունակական հաջող խաղն աննկատ չմնացին, և հիմա Ադամյանի տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն եվրո:

Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

Հարց է առաջանում` մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստների այլ ակումբ տեղափոխության համար ինչքան գումար է սահմանված այս պահին: Չմոռանանք, որ առջևում ձմեռային տրանսֆերային պատուհանն է, բայց միևնույն ժամանակ նշենք, որ հայ ֆուտբոլիստներից միայն մեկն է, ով կարող է հայտնվել նոր ակումբում: Խոսքը Տիգրան Բարսեղյանի մասին է, որը Ղազախստանում մեկ մրցաշրջան հաջող անցկացնելուց հետո մի քանի առաջարկություններ ունի տարբեր ակումբներից, և նրա տրանսֆերային արժեքը հավասար է 1 մլն եվրոյի:

Մեր հավաքականի կազմում այլ ֆուտբոլիստ, որի տրանսֆերը միլիոններով է գնահատվում է, այս պահին չկա: Վարազդատ Հարոյանի այլ ակումբ տեղափոխվելու գինը ներկայում գնահատվում է 900 հազար եվրո,Կամո Հովհաննիսյանինը` 850 հազար եվրո,  Անդրե Կալիզիրինը` 800 հազար եվրո, Գևորգ Ղազարյանինը` 500 հազար եվրո: Իսկ Ալեքսանդր Կարապետյանի տրանսֆերային արժեքը հավասար է 450 հազար եվրոյի:

ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան

Շատ դեպքերում պարտադիր չէ, որ ֆուտբոլիստի տեղափոխությունն ակումբից ակումբ առաջնորդվի այն գումարով, որը նախանշվում է մինչև տեղափոխությունը: Լինում է, որ տրանսֆերի վերջնական գումարը հաստատվում է բանակցությունների միջոցով: Բայց հիմնականում մեծ տատանումներ չեն գրանցվում: Նշված գումարները մոտավոր ֆոն են ստեղծում ֆուտբոլիստի տեղափոխության համար, ինչ- որ տեղ էլ հանդիսանում տրանսֆերի իրական արժեքը:

Հ. Գ. Վերջում ուղղակի համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի 21– ամյա ֆուտբոլիստ Լիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը կազմում է 200 մլն եվրո, իսկ Ուրուգվայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի տեղափոխությունը գնահատվում է 25 մլն եվրո: