ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակում վիճել են ու կրակել

Ոստիկանության ծառայողները դեպքի վայրում գտել են 2 հատ 9 միլիմետր տրամաչափի կրակված պարկուճ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի– Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։ 

Կրակոցներ Դիլիջանում. 30–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Անառակ որդու վերադարձը. «Ֆրանկլին Գոնսալեսին» Չեխիայից տեղափոխել են Հայաստան. տեսանյութ

Դեպքի վայր ժամանած` ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակվում:

Կրակոցներ հարսանիքի ժամանակ. Մեծամորում 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել. տեսանյութ

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: