Առավոտից Երևանի կենդանաբանական այգու դռները բաց էին, մուտքն էլ անվճար բոլորի համար։ Տոնական ծրագրի ընթացքում մանուկներին հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, կազմակերպեցին հետաքրքիր խաղեր, մրցույթներ։ Ելույթ ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նվագախումբը. փոքրիկները երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ կատարեցին ժողովրդական ստեղծագործություններ։
Թեպետ տեխնիկական պատճառներով տոնածառի լույսերը չվառվեցին, բայց փոխարենը փոքրիկներին բաժանվեցին խաղալիքներ` այգու բնական եղևնին զարդարելու համար։
Փոքրիկները մասնակցեցին ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերի, իմացան կենդանիների ձմեռման մասին։