Շիրակում երկու անչափահաս երեխաների 27-ամյա մայրը ինքնասպան է եղել

Ծնողները նրան ննջասենյակում կախված են գտել։ Գյուղացիների խոսքով` նա ամուսնու հետ տարաձայնություններ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. Այսօր սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մեծ Սեպասար գյուղից Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կնոջ դի։

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ ծնողները աղջկան ննջասենյակում կախված են գտել։ Նրանք հույս են ունեցել, որ աղջիկը դեռ ողջ է, սակայն անօգուտ։ Գյուղացիներից մի քանիսի խոսքով` աղջիկը ամուսնու հետ տարաձայնություններ ուներ։

Ընտանեկան անհաշտությունն էր այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը, թե այլ պատճառներ կային, կպարզեն իրավապահները։

Սևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել

Մեր ունեցած տեղեկություններով` ինքնասպան եղած կինը երկու անչափահաս երեխաների մայր էր։