Ռազմական գործողություններն արդեն իրականացվում են պարբերաբար, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ առկա է որոշակի պլան հատկապես Սիրիայի կառավարական ուժերի մոտ, որը վերաբերում է նշված շրջանի վերջնական ազատագրմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Առաջին քայլերը կրելու են ուժային բնույթ, սիրիական բանակը հակամարտության ողջ ընթացքում գործել է այս տրամաբանությամբ: Ակտիվ գործողություններին հաջորդել են կամ ուղիղ, կամ միջնորդավորված բանակցությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի ահաբեկչական խմբավորումներ կան Իդլիբում, որոնցից մեկն էլ Ալ-Քաիդայի սիրիական մասնաճյուղն է, ապա կարելի է եզրակացնել, որ բանակցությունները տեղի կունենան միայն վերջին հնարավոր փուլում»,- նշեց արաբագետը:
Պետրոսյանի դիտարկմամբ՝ ծայրահեղականներն ունեն հստակ գաղափարական ուղղվածություն և նպատակներ, հետևաբար, շուտ չեն հանձնվի: Սիրիայի ծայրամասերում որոշ խմբավորումներ դեռ ունեն Թուրքիայի հովանավորչությունը, ու քանի որ Թուրքիան նման խմբավորումների կարիք ունի նաև Եփրատի ձախակողմյան հատվածում, ապա հավանականությունը մեծ է, որ այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կլինեն:
«Եթե սկսվի ավելի ակտիվ գործողությունների շրջափուլ, Թուրքիան կմիջնորդի, որպեսզի Սիրիայի հակակառավարական , թուրքոմանական խմբավորումները , որոնց հետ Անկարան ունի անմիջական շփում և ազդում է նրանց վրա, տեղափոխվեն այլ հատվածներ»,- ասաց արաբագետը:
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները
Ըստ Պետրոսյանի՝ նրանք, ովքեր չեն ենթարկվի այս տարբերակին, պարզապես կոչնչացվեն, որովհետև չկա մի պետություն, որը կհանդուրժի անհնազանդներին: