Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրության շուրջ գնալով իրավիճակը սրվում է: Սակայն «ամենակարևոր ձեռքբերումը» այս ընթացքում ֆուտբոլում տիրող թշնամական տրամադրություններ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Իրավաբան, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի իրավավարչական դեպարտամենտի նախկին նախագահ Լուսինե Բակումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է դեկտեմբերի 23–ին սպասվող ՀՖՖ նախագահի ընտրություններից և ներկայացնում բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ՀՖՖ նախագահի և փոխնախագահների նախորդ ընտրությունների ժամանակ եղած խախտումներից։

Նախորդ համաժողովը` լի խախտումներով

Լուսինե Բակումյանը հիշում է, որ 2018 թվականին կայացած հասարակական կազմակերպությունների համաժողովի ընթացքում եղել են խախտումներ փոխնախագահների ընտրության հետ կապված։ «Համաժողովի օրակարգի հաստատման համար գործում էր աշխատանքային խումբ, որի կազմի մեջ էին ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի աշխատակիցները, այն ժամանակ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ինչպես նաև Արմեն Մելիքբեկյանը,  Արմեն Նիկողոսյանը և ես:

Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

Բոլորս էլ շատ լավ գիտեինք օրակարգի բոլոր հարցերը: Այնտեղ չկար փոխնախագահների ընտրության հարցը: Պետք է ընտրվեին ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ գործկոմի անդամները: Բայց ընտրություններից հետո գործկոմը, որ իրավասու չէ ընտրել փոխնախագահներին, Արմեն Նիկողոսյանին և Արմեն Մելիքբեկյանին ոչ թե ընտրեց, այլ նշանակեց այդ պաշտոններում»,–ասում է Բակումյանը և հավելում, որ ստացվում է, որ այս երկու անձինք մեկ տարի երեք ամիս ապօրինի աշխատել են ՀՖՖ–ում` խախտելով գործող կանոնակարգը:

Գլխավոր քարտուղարի նշանակումը լեգիտիմ չէ

Լուսինե Բակումյանը ասում է, որ նշվածը միակ իրավախախտումը չէր, կանոնակարգի ավելի կոպիտ խախտում է գրանցվել։ «Ֆեդերացիայի ղեկավարման հիմնական գործառույթները պատկանում են ՀՖՖ նախագահին և գլխավոր քարտուղարին:

Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

Նախագահը` Արթուր Վանեցյանը, ընտրված էր, իսկ գործադիր կոմիտեն, իր անդամներից մեկին` Արմեն Մելիքբեկյանին, ընտրեց որպես գլխավոր քարտուղար: Հիմա ինքը կարող է ասել, որ ժամանակավոր պաշտոնակատար է եղել, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Գործադիր կոմիտեի անդամի և գլխավոր քարտուղարի պաշտոններն անհամատեղելի են, և դա կանոնադրության մեջ նշվում է մի քանի անգամ»,–պատմում է իրավաբանը:

Կա՞ միջամտություն ՀՖՖ աշխատանքին

Ստացվում է, որ ապօրինաբար ընտրված փոխնագահն ու գլխավոր քարտուղարը`մեկ մարդու տեսքով, մեկ տարի երեք ամիս աշխատել է ՀՖՖ-ում, հիմա էլ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահ: Իսկ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն չեն հանդուրժում նման խախտումներ և միջամտություններ ֆուտբոլում։ «Կանոնադրությամբ ՀՖՖ-ն պետք է լինի որևէ միջամտությունից անկախ: Ցավոք սրտի, այսօրվա գործընթացները հիմք են տալիս եզրակացնելու, որ ֆեդերացիայի ղեկավարումը ոչ անկախ է եղել: Հիմա էլ մտավախություն կա, որ ընտրություններում էլ մինչև վերջ անկախ աշխատանք կարող է չլինել»- ավելացնում է Լուսինե Բակումյանը:

Ո՞վ ում մարդն է

«Թե ինչու՞ են իրենք ուզուրպացրել այն պաշտոնները, որոնք զբաղեցնում են`այդ հարցի պատասխանից խուսափելու համար, նրանք մանիպուլյացիների միջոցով կարևոր թեմա դարձրին, թե ով ում մարդն է: Իրենք շատ լավ գիտեն, որ Ռուբեն Հայրապետյանը թիրախավորված է ու ինչքան շատ կապեն Թովմաս Գրիգորյանին Ռուբեն Հայրապետյանի հետ, այդքան կշեղեն քննարկման առարկան լրիվ այլ ուղղությամբ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն մարդիկ ովքեր այդ հարցը դրել են շրջանառության մեջ, իրենք ամբողջ կյանքում եղել են ինչ- որ մեկի «մարդը», և հիմա էլ փորձում են ապացուցել, որ իրենք իշխանության «մարդն» են»- հավելում է Լուսինե Բակումյանը:

ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան

ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող ժամանակահատվածը առաջադրված թեկնածուները տարբեր ձև են օգտագործում: Բոլորն էլ փորձում  են ապացուցել իրենց թեկնածուի արժանիքները: Ակնհայտ է, որ ֆուտբոլային ընտանիքում արդեն համաձայնություն չկա: Նման վատ, ինչ-որ տեղ թշնամական մթնոլորտ ֆուտբոլում երբեք չէր եղել: Թովմաս Գրիգորյանը փորձում է ապացուցել, որ իր աշխատանքով ու կենսագրությամբ է արժանի ՀՖՖ նախագահ լինելուն, Խորեն Հովհաննիսյանն այնքան էլ ակտիվ չէ, բայց քննադատում է նախորդ ղեկավարությանը, իսկ Արմեն Մելիքբեկյանն իր ծրագրերի մասին խոսելուց զատ, ընտրել է Գրիգորյանին պիտակավորելու ուղին` նրան ներկայացնելով որպես ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «մարդը»։