Նախկինում եղել է այնպիսի մտածելակերպ, ըստ որի՝ պետական մարմնում բոլորը պետք է աշխատեին հավասար պայմաններում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Ռևազյանի հետ խնդիր չի եղել. Քաղավիացիայի կոմիտեն` պրոֆեսիոնալին աշխատանքից ազատելու մասին
«Եթե մի ոլորտը շատ կարևոր է մեր պետության համար ու միևնույն ժամանակ պահանջում է մասնագետներ, որոնց քանակը շատ քիչ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, եթե ուզում ենք, որ մեր երկիրը լինի ամենալավ պետությունների ցանկում, այլ ոչ թե սև ցուցակում, ապա կարևոր է հարցը լուծել»,-ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Ռևազյանը նշեց, որ ընդհանրապես գոհ չէ իր ներկայիս աշխատավարձի չափից, որովհետև մինչև քաղավիացիա ընդունվելն իր աշխատավարձը կազմել 9400 դոլար, իսկ այժմ ստանում է 420 000 դրամ:
Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է. լազերային լույսերի կիրառումը խոչընդոտում է օդաչուներին
«Լրիվ անհամեմատելի բաներ են, բայց երբ ես աշխատանքի անցա Քաղավիացիայի կոմիտեում, չընդունվեցի աշխատավարձի համար և դեմ չեմ լինի, եթե օդաչուի աշխատավարձն ավելի բարձր լինի, քան իմը: Մեզ ենթակա մարմնում աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ես»,-տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Տաթևիկ Ռևազյանը շեշտում է այն հանգամանքը, որ իր համար ամենակարևորը թռիչքային անվտանգությունն է և մասնագետների գիտելիքները: