Նա կարծես Հոլիվուդի աստվածուհի լինի. Քարդաշյանը` Էլիզաբեթ Թեյլորի կերպարով. տեսանյութ

Մոդելը նախորդ դարի 70–ականների ոճով կեղծամ է դրել ու շատ է նմանվել Հոլիվուդի լեգենդին` Էլիզաբեթ Թեյլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է 7 Hollywood ամսագրի հերթական թողարկման համար ու գրավել է բոլորին իր նոր կերպարով։

«Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը...». Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել

Քիմը նկարահանվել է լեգենդար հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի կերպարով։ Քարդաշյանին հոլիվուդյան աստղին նմանացնելու համար ոճաբանները նախորդ դարի 70–ականների ոճով կեղծամ, համապատասխան աքսեսուարներ ու զգեստ են ընտրել։

Համացացնցի օգտատերերը հիացած են այդ կերպարանափոխությամբ։ Նրանք գրում են, որ հեռուստաաստղն իսկապես անգերազանցելի է։

Նշենք` վերջերս Քարդաշյանը հաճախ է յուրօրինակ կերպարներով նկարահանվում նորաձևության ամսագրերի համար։

Քարդաշյանների գրեթե ամբողջ ընտանիքը նկարահանվել է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում