ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Մշտական տեխանձնագրեր չստացած ավտոներկրողները դրանք կստանան Ամանորից հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց հանրապետության ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։
Նա պարզաբանեց, որ հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով ոստիկանությունում գրեթե վերջացել է տեխանձնագրերի համար պլաստիկը։ Ուստի ավտոներկրողներին տրամադրում են ժամանակավոր վկայականներ։ Կարապետյանի խոսքով` դրանք միայն արտաքուստ են տարբերվում, բայց օրենքի ուժը չի փոխվում։
«Ժամանակավոր տեխանձնագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև մենք չփոխարինենք այն մշտականով», – հայտնեց Կարապետյանը։
Մյուս երկրների քաղաքացիներին, որոնք մեքենաները արտահանում են Հայաստանից, տրամադրվում են միայն մշտական անձնագրեր, որպեսզի նրանք ստիպված չլինեն նոր տեխանձնագրերի համար Ռուսաստանից կամ Ղազախստանից վերադառնալ։
«Մեր քաղաքացիների համար ավելի հեշտ է ստանալ նոր տեխանձնագիր, քան օտարերկրյա։ Տարբերությունը պայմանավորված է միայն դրանով», – պարզաբանեց Կարապետյանը։
Ավտոմեքենաների տեխնիկական զննություն չի կատարել, բայց կտրոններ տվել է
Եթե տեխանձնագրերի համար պլաստիկի հետ կապված խնդիրներ են ծագել, ապա համարանիշների դեպքում ամեն ինչ նորմալ է։ Լուրերն այն մասին, որ մաքսազերծման դեպքում խնդիրներ են առաջանում համարանիշներ տրամադրելիս, իրականությանը չեն համապատասխանում։
Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից
Հիշեցնենք, որ շարունակվում է ավտոմեքենաների հոսքը Հայաստան։ 2020թ–ից հանրապետությունը հայկական անցում է կատարում ավտոմեքենաների միասնական եվրասիական, ավելի բարձր մաքսատուրքերի, և ներկրողներն ուզում են մինչև տարեվերջ օգտվել վերջին հնարավորությունից։