ՄԱԿ–ը փորձում է գլուխ հանել Sputnik Էստոնիայի աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքներից

Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է իրավիճակը` հայտնելով, որ փորձում է իրավիճակի հետ կապված մանրամասներ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Sputnik Էստոնիայի աշխատակիցների հետ կապված իրավիճակը`ասելով, որ փորձում է տեղի ունեցածի մանրամասները ստանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բացահայտ անտաշություն». Կոսաչյովը` Sputnik Էստոնիայի շուրջ իրավիճակի մասին

Ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները քրեական հետապնդմամբ են սպառնացել Sputnik Էստոնիայի աշխատակիցներին, եթե նրանք մինչև 2020թ.-ի հունվարի 1–ը չդադարեն աշխատել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համար։

«Փորձում եմ գոնե մանրամասներ ստանալ, գոնե որևէ կերպ պարզել իրավիճակը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով միջադեպը։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը էստոներեն դիմել էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին Sputnik Էստոնիայի աշխատակիցներին քրեական հետապնդման ենթարկելու սպառնալիքների առնչությամբ ու կոչ էր արել թույլ չտալ, որ նրանք կալանավորվեն։

Մոսկվան կկատարի Երևանի առջև իր պարտավորությունները նույնիսկ արտակարգ իրավիճակում. Կոսաչյով

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում հայտարարել էին, որ գործակալությունը Էստոնիայի իշխանության գործողությունները գնահատում է որպես կոպիտ կամայականություն և մտադիր է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ և ՄԻԵԴ և պահանջել գնահատական տալ խոսքի ազատությունը ոտնահարելու այս աննախադեպ դեպքին և միջոցներ ձեռնարկել լրագրողների` սեփական մասնագիտական գործունեությունը ծավալելուն ուղղված իրավունքները պաշտպանելու համար։