Պարապ վախտի խաղալիք. ինչն է գաղութներում ինքնասպանությունների պատճառը

ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ազատազրկման վայրերում 2019թ–ին գրանցված ինքնասպանություններին ու դրանց պատճառներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. 2019թ.-ի ընթացքում հայաստանյան ՔԿՀ–ներում գրանցվել է ինքնասպանության 5 դեպք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

«Բոլորն էլ եղել են կալանավորներ և հիմնականում իրենց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿՀ ծառայության հետ։ 5 դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 2-ը կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով»,– ասաց Գոյունյանը։

150 հազարով` ընդդեմ քրեական ենթամշակույթի. ինչու գաղութներում աշխատել չեն ուզում

Դեպքերից երկուսով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտված է։ Ինքնասպանություն գործածներից մեկը պարսկահայ է։ Նա կալանավորվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով և ինքնասպանությունից առաջ գրություն էր թողել, որ իր ինքնասպանության համար որևէ մեկին չմեղադրեն։

Մյուսը մեղադրվում էր անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

«Հասկանալի է, որ ինքնասպանության շարժառիթը հենց դրանով էլ պետք է պայմանավորված լինի»,– ասաց Գոյունյանը։

Ինչ արժե մարմնավաճառը գաղութում, ու ինչպես են ապրում «զոն նայողները». պատմում է ՔԿԾ պետը

ՔԿԾ պետի խոսքով` ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց նպաստում է նաև ՔԿՀ–ներում զբաղվածության բացակայությունը։

Այս խնդրով Հայաստանում զբաղվում է ԱՆ «Դատապարտյալների զբաղվածության հիմնադրամը», որի հոգաբարձուների կազմում ընդգրկված է նաև Արթուր Գոյունյանը։

Բանտապահները դատապարտյալների հետ մարիխուանա են ծխել, տակի մնացածն էլ հետները տարել են

Այդուհանդերձ, նա բացահայտ հայտարարեց, որ հիմնադրամը տարիների անարդյունավետ կառավարման արդյունքում կուտակել է մեծ պարտքեր, որոնց պատճառով աշխատանքն այժմ անարդյունավետ է։