Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրին առաջարկել է համակարգել խոշոր ինտեգրացիոն նախագծերից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանն ուզում է համակարգել ԵԱՏՄ միասնական ոսկերչական բրենդի ստեղծումը։ Նման առաջարկով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ

Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ–երկրներից յուրաքանչյուրը կարող է ստանձնել խոշոր ինտեգրացիոն  նախագծերից մեկի համակարգումը։

«Մենք (Հայաստանը) պատրաստակամություն ենք հայտնել համակարգել Եվրասիական միության ոսկերչական բրենդի ձևավորման ծրագրի իրականացումը», – հայտնել է Փաշինյանը ԵԱՏՄ գագաթաժողովում։

Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ–ում կնախագահի մինչև փետրվարի 1-ը։