Երկրաշարժ` Ադրբեջան–Արցախ սահմանային գոտում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Ադրբեջան–Արցախ սահմանային գոտում գրանցված երկրաշարժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջան-Արցախի Հանրապետություն սահմանային գոտում՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ, երկրաշարժ է գրանցել, որը զգացվել է Ստեփանակերտում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Զինկոմիսարիատի սենյակի հատակի փլուզման հետևանքով տուժածներից երեքի վիճակը կայուն ծանր է

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը գրանցվել է այսօր, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին)։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով։ Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 10 կմ խորությամբ, իսկ մագնիտուդը` 3.0:

Ով է Մոսկվայում հրաձգություն իրականացրած տղամարդը. մանրամասներ