Արցախի նախագահը և ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Հանդիպմանը մասնակցել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահականի մամուլի ծառայությունից։

Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը։

Քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում