ԱՄՆ–ում ընտրեցին «Միսս Ամերիկային»

Կամիլ Շրայերը առաջ է անցել 50 մրցակիցներից, հաթողի թագը հանձնել է «Միսս Ամերիկա –2019» Նինա Ֆրանկլինը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Կենսաքիմիայի ֆակուլտետի 24–ամյա ուսանողուհի Կամիլ Շրայերը Վերջինիա նահանգից, հաղթել է «Միսս Ամերիկա – 2020» մրցույթում, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Մոսկվայում կայացան միանգամից 3 գեղեցկության մրցույթների եզրափակիչները. շլացնող ֆոտոշարք

Սքանչելի հնդկուհին հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության մրցույթում․ լուսանկար

Աղջիկն ավարտել է բակալավրիատը «համակարգային կենսաբանություն ու կենսաքիմիա» ծրագրով։ Աղջիկը պատրաստվում է գիտական աստիճան ստանալ դեղագիտության ոլորտում։ Շրայերը հաղթել է տաղանդների մրցույթում, նա ժյուրիի անդամներին քիմիական ռեակցիա է ցուցադրել` ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումը։

Ներքնազգեստով գեղեցկուհիներն ու զարմացած Մերկելը․ շաբաթվա լավագույն լուսանկարները

Կամիլ Շրայերը առաջ է անցել 50 մրցակիցներից, նրան թագը հանձնել է «Միս Ամերիկա – 2019» Նինա Ֆրանկլինը։

Շրայերը 300 հազար դոլարի չափով ուսումնական թոշակ է ստացել։ Տարվա ընթացքում աղջիկը մասնակցելու է դեղորայքի չարաշահման կանխարգելման նախագծում։