«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ

Աշխարհի նախկին առաջին «ռակետ», «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 23–ակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ֆլորիդայում պատրաստվում է նոր խաղաշրջանի մեկնարկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը մարզում է անցկացրել հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի համար Ֆլորիդայի Պատրիկ Մուրադօղլուի ակադեմիայում։ Թայսոնը բռնցքամարտության վարպետության դասի տեսանյութը հրապարակել է Instagram–ում։

«Սերենա Ուիլյամսի հարվածը։ Նա ուժ ունի», – գրել է լեգենդար բռնցքամարտիկը։

Կադրերում երևում է, թե ինչպես է Ուիլյամսը ջանասիրաբար մարզվում, թեև նրա տեխնիկան ակնհայտորեն կաղում է։ Բռնցքամարտիկը հուշում է նրան, թե ինչպես ճիշտ հարվածներ հասցնի։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։